Samsung–ը հայտարարել է նոր չկոտրվող դիսփլեյի հաջող փորձարկման մասին։ Ընկերությունում հաստատում են, որ այն ոչ միայն սմարթֆոններում է հայտնվելու, այլև մյուս սարքերում։ Հայտարարության մեջ ասվում է, որ ապակու փոխարեն, որը սովորաբար օգտագործում են դիսփլեյների արտադրության մեջ, Samsung-ի ճարտարագետները «ամրացված պլաստիկ ծածկույթ» են դրել։

Դիսփլեյի փորձարկումներն անց է կացրել Underwriters Laboratories ընկերությունը։ Նրա տեղեկությամբ դիսփլեյը ԱՄՆ ՊՆ սահմանած ռազմական չափանիշներով փորձարկում է անցել։

Դիսփլեյը չի վնասվել 1,2 և 1,8 մետր բարձրությունից ընկնելիս, ինչպես նաև մինչև +71 աստիճան ըստ Ցելսիուսի և մինչև -32 ըստ Ցելսիուսի ջերմաստիճանների տակ։