Lragir.am-ը գրում է.

Շիրակի մարզի խոշորացված համայնքերի բնակիչները փակել եմ դեպի Վրաստան տանող ճանապարհը: Ակցիայի մասնակիցները նախորդ տարի մարզի Ախուրյան համայնքին միացած գյուղերի բնակիչներն են, ովքեր բողոքում են խոշորացման գործընթացից: Գյուղացիներն ասում են, որ խոշորոցումը արդյունք չի տվել, համայնքները չեն զարգանում:

«Մեզ բերեք մեր առաջվա դիրքին: Համայնքում ոչ մի բան չի փոխվել, մի տարի ա անցել, չկա արդյունք: Մենք մի տարի ա հողի հարկը մուծում ենք, ո՞ւր կերթան մեր փողերը, Ախուրյան համա՞յնք: Ամենքն իրա գրպանի համար կենե, ժողովրդի մասին ոչ ոք չի մտածե»,- դժգոհում են բնակիչները: Նրանք նշում են, որ խոշորացման ժամանակ ոչ ոք իրենց կարծիքը հաշվի չի առել: Գյուղացիները պահանջում են, որպեսզի այս խնդրին լուծում տա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համայնքների համար սահմանելով նախկին կարգավիճակը: