Ամերիկահայ վենչուրային ներդրող, ինստագրամ-աստղ ու պոկերի վարպետ Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել։ Այս մասին է հայտնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում։ Անձնագիր է ստացել նաև Դենի եղբայր Ադամ Բիլզերյանը։