Google Cloud Next գիտաժողովին Google-ը ներկայացրել է Titan Security Key ֆիզիկական բանալին, որը ծառայում է օգտատիրոջը նույնականացնելու համար։ Բանալիի երկու տարբերակ է ներկայացված. USB–ով և Bluetooth–ով։ Մարտկոցի լիցքավորումը բավականացնում է կես տարի։ Յուրաքանչյուր բանալին մոտ 20-25 դոլար է արժենալու։ Հետագայում Google-ը մտադիր է իջեցնել գինը մինչև 10 դոլարի։ Իհարկե, դրանից առաջ պետք է ուսումնասիրել պահանջարկը. արդյո՞ք օգտատերերը ցանկանում են իրենց հետ ևս մեկ բանալի ունենալ։ Նման սարքը պետք է զգալիորեն բարձրացնի ձեր հաշվի անվտանգությունը. եթե ցանցահենները կարողանան ստանալ ձեր էլեկտրոնային գաղտնաբառը, ապա չեն կարողանա մուտք գործել առանց ֆիզիկական բանալիի։