ՄեդիաԼաբը գրում է. «Հայաստան ժամանելուց անմիջապես հետո «Զվարթնոց» օդանավակայանից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը: Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին»: