Վ. Ավետիսյանը պնդել է, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ իրենք չեն սպանել ոստիկաններին. «Եթե նույնիսկ որևէ մեկի մասով դա ապացուցվի, ապա պատասխանատվության հարցը պետք է նաև դիտարկվի մարդասիրական իրավունքի տեսակետից, որովհետև ապստամբությունը զինված հակամարտություն է և եթե ապստամբները չեն խախտել զինված հակամարտության, պատերազմի կամ մարդասիրական իրավունքը, ապա իրենք անպարտ են օրենքի առաջ»։