Ալիևների ընտանիքի հետ կապված ադրբեջանական բեռնատար ավիաընկերությունը մի շարք շահավետ պայմանագրեր է կնքել ամերիկացի զինվորականների հետ: Դեռևս 2005 թ-ին ԱՄՆ-ի կառավարությունը պայմանագիր է կնքել «Silk Way Airlines» ընկերության հետ, որպեսզի վերջինս իրականացնի ռազմամթերքի տեղափոխում Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի համար: Ավիաընկերությունն ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր է ստորագրել ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության տրանսպորտային հրամանատարությանը հետ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Այն ամերիկյան «Էքսպորտ-Իմպորտ» բանկից ստացել է  420 մլն դոլարի վարկի երաշխիք՝ «Boeing»- ից  երեք 747-8 բեռնափոխադրող ինքնաթիռներ ձեռք բերելու համար: Ադրբեջանի և Բուլղարիայի միջև նամակագրությունը ցույց է տալիս, որ« Silk Way »- ը առնվազն 350 չվերթ է իրականացրել՝ 2014-ից 2017 թթ-երին «հարյուրավոր տոննա զենք» տեղափոխելով Մերձավոր Արևելքի պատերազմական գոտիներ: 2017 թ-ին ավիաընկերությունն ԱՄՆ-ի հետ 1 մլրդ արժողությամբ նոր պայմանագիր է ստորագրել տասը 737 MAX ուղևորատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար: Ընդգծվել է, որ «Silk Way»-ը քայլեր է ձեռնարկել իր սեփականատերերի ինքնությունը թաքցնելու համար, հավանաբար, ԱՄՆ-ից վարկային երաշխիքիներ և ռազմական պայմանագրեր ստանալու իր հնարավորություններն ավելացնելու համար: