Կառավարությունը հավանություն տվեց Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 01 D» 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկային համաձայնագրի շրջանակներում 2018թ. մարտի 30-ին ստորագրվել է թիվ CAM 1007 02 E ֆինանսավորման համաձայնագիրը:

Դրանով  նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով: