Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Մարտի 1-ին, սահմանադրական կարգի տապալմանը, կոռուպցիային, Արցախի հիմնախնդրին, Հայ-ռուսական հարաբերություններին, ինչին անդրադարձավ վարչապետը հանրահավաքի ժամանակ:

Մասնավորապես, նա համոզմունք է հայտնել, որ ստեղծված հասարակական-քաղաքական ակտիվության մթնոլորտում անպայման բացահայտվելու է Մարտի 1-ը: Միաժամանակ, տարակուսում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Մարտի 1-ը բացահայտված է ամբողջ ծավալով՝ փաստորեն, առաց հարցաքննելու առաջին և երրորդ նախագահներին, հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, նաև Վարդան Խաչատրյանին ու Դավիթ Շահնազարյանին, ովքեր հորդորում էին հանրահավաքը տեղափոխել Մատենադարանին կից տարածք՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով:

Նաև իր մտահոգությունն է հայտնել, որ սահմանադրական կարգի տապալման մասին խոսելիս ընդհանրապես անտեսվում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, Ռուբեն Հակոբյանի կարծիքով, դարձել է ընտրությունների հիմնադիր կեղծարարը և հեղաշրջման միջոցով առաջին անգամ Հայաստանում 1996 թվականին տապալել է սահմանադրական կարգը:

Քաղաքագետը ողջունում է կոռուպցիայի դեմ վարչապետի սկզբունքային պայքարը:
Ռուբեն Հակոբյանը նաև անդրադարձել է Արցախի, Հայ-ռուսական հարաբերությունների հարցերին՝ առաջարկելով հապշտապ ձևակերպումներ և որոշումներ չկայացնել այդ բազմաշերտ և նուրբ հարցերի վերաբերյալ: Որովհետև եթե ներքինքաղաքականության մեջ սխալներ գործելիս կարող ենք ինքներս ուղղել, ապա Արցախի և արտաքին քաղաքականության հարցերում ցանկացած քայլ կարող է ճակատագրական լինել Արցախի և Հայաստանի համար: Շարունակելով այս թեման՝ ԱԺ նախկին պատգամավորն անդրադարձել է նաև Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից վարձատրվող քաղաքացիական կառույցների գործունեությանը: