Հուլիսի 18-ին ստորագրվեց «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V.) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելը:«Մեր գործընկերներին մաղթել եմ ծրագրի իրականացման հաջող ընթացք և հույս հայտնել, որ առաջիկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հաջողություն արձանագրելու և հպարտանալու ևս մեկ առիթ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ Ֆեյսբուքի իր էջում նշել է նախարար Արթուր Գրիգորյանը: «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել աջակցության և կառուցողական աշխատանքի համար: Նիկոլա Ֆասքուելը վերահաստատեց թափանցիկ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը և համոզմունք հայտնեց, որ ծրագրի իրականացման հետագա փուլերը ևս հաջողությամբ կընթանան: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդեռլանդներից«Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից«ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններիցկազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանցԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):