Հայաստանի հրաձգության հավաքականն օրեր անց մեկնարկող աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 մարզիկով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Առաջնությանը կմասնակցեն Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ, մեծահասակներ), Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ, երիտասարդներ), Սաթենիկ Մեջլումյանը (վազող թիրախ, երիտասարդներ), Գոհար Վարդանյանը (վազող թիրախ, երիտասարդներ), Արուսյակ Գրիգորյանը (վազող թիրախ, երիտասարդներ), Հրաչիկ Բաբայանը (հրացան, մեծահասակներ), Հայկ Բաբայանը (հրացան, երիտասարդներ), Աննա Պողոսյանը (հրացան, երիտասարդներ), Նորայր Առաքելյանը (ատրճանակ, երիտասարդներ, մարզիկը մասնակցում է իր միջոցներով- հեղ.), Իրինա Լաուերը (հրացան, մեծահասակներ), Քրիստիան Լաուերը (հրացան, մեծահասակներ):

«Աշխարհի այս առաջնությամբ սկսվում է հրաձիգների որակավորումը 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար: Այժմ մենք նախապատրաստվում ենք Երևանում»,-ասաց Նիկողոսյանը:

Հրաձգության աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է չորս տարին մեկ, այս տարի կկայանա Կորեայի Չանգվոն քաղաքում: Այն կմեկնարկի օգոստոսի 31-ին և կավարտվի սեպտեմբերի 15-ին: