Մինչեւ 2020 թվականը աշխարհի 12 խոշորագույն ավտոարտադրողներ շուկա կհանեն ավտոմոբիլների շուրջ 20 մոդելներ՝ ջրածնային վառելիքի տարրերով, որոնք կարող են դառնալ ներքին այրման շարժիչների բնապահպանական այլընտրանքը:

Այս տվյալները բերված են Ռուսաստանի վենչուրային ընկերության եւ Frost & Sullivan ընկերության՝ օգոստոսի 23-ին հրապարակված հաշվետվությունում, որը ներկայացվել Է Էներգիայի այլընտրական աղբյուրների շուկայի հետազոտության արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ջրածնի վառելիքային տարրն Էներգիայի Էկոլոգիապես մաքուր աղբյուր Է՝ գործնականում անսպառ պաշարով:

«Մինչեւ 2020 թվականն աշխարհի 12 խոշորագույն ավտոարտադրողներ շուկա կհանեն ավտոմոբիլների շուրջ 20 մոդելներ՝ ջրածնի վառելիքային տարրերով, որոնք կարող են ներքին այրման շարժիչների եւ Էլեկտրական կուտակիչների այլընտրանք դառնալ: Մինչեւ 2030 թվականը ջրածնային վառելիքով փոխադրամիջոցների վաճառքների ընդհանուր ծավալը կհասնի տարեկան 583 հազար միավորի»,- ասված Է հաշվետվությունում:

Կանխատեսման համաձայն՝ առաջիկա տարիներին ջրածնային տրանսպորտի շուկայում առաջատարի դիրքը կպահպանեն Toyota եւ Hyundai ավտոհսկաները, որոնց մինչեւ 2030 թվականը բաժին կհասենի ջրածնային վառելիքով ավտոմոբիլների վաճառքների ամբողջ ծավալի՝ համապատասխանաբար 30 եւ 25 տոկոսը: Ջրածնային վառելիքի զարգացման բնագավառում ներդրումներ կատարող հիմնական տարածաշրջանները կդառնան Ճապոնիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Եվրոպայի երկրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: