Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստում միաձայն որոշում է կայացվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` “Մենք ենք ու մեր Երևանը” կարգախոսով: Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի, օգոստոսի 27-ին, ժամը 12:00 ՕԵԿ գրասենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս: Հրավիրում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցների ներկայացուցիչներին:

ՕԵԿ մամուլի ծառայություն