Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանն օգոստոսի 24-ին հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեի բանտարկության ժամկետն ավելացրել Է մինչեւ 25 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը:
Դատարանը նախկին նախագահին տուգանել Է 17,8 մլն դոլարի չափով: Պակ Կըն Հեն, ինչպես միշտ, ներկա չի եղել դատարանի նիստին, որը, նրա համոզմամբ, ղեկավարվում Է «քաղաքական դրդապատճառներով»:
Այս տարվա հուլիսի վերջին Հարավային Կորեայի դատախազությունը վերաքննիչ դատարան Էր դիմել Պակ Կըն Հեի պատժաժամկետը 30 տարվա հասցնելու խնդրանքով: Նախկին նախագահն արդեն կրում Է բանտային պատիժը, որը նրա նկատմամբ նշանակվել Է ապրիլին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքներով: Հուլիսի 20-ին Սեուլի օկրուգային դատարանը Պակ Կըն Հեին ութ տարվա ազատազրկման Էր դատապարտել երկու այլ քրեական գործերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: