Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրել է. «Անցումային արդարադատությունը բնավ նոր երևույթ չէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն որոշակի բաղադրիչներով կիրառվել է նաև նախկինում, ուղղակի զուտ այդ ինստիտուտի անվանումը չի դրվել շրջանառության մեջ, ինչն էլ, հավանաբար, այնպիսի տպավորություն է ստեղծել, թե դա բոլորովին նոր ու անկանխատեսելի զարգացումներ է ունենալու… : … հենց այդպիսին էր, օրինակ, 1990-ականների սկզբներին դատախազությունում ստեղծված «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու և փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը: Մենք պահանջում էինք ՊԱԿ-ց, ՆԳՆ-ից և այլ մարմիններից արխիվային գործերը և ուսումնասիրության արդյունքներով կազմում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ինչն արդեն բավարար իրավական հիմք էր համարվում անձին արդարացված համարելու համար… »: