«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թերթը հիշեցրել է իրենց հրապարակումն այն մասին, թե Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ծավալվող բողոքի ակցիաների թիկունքում կանգնած է ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը: Թեմայի կապակցությամբ իրենք ԱԺ-ից լրացուցիչ պարզաբանում են ստացել, որում ասվում է այն մասին, որ հոդվածում Արա Սաղաթելյանին վերագրվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Հոդվածին օպերատիվ կերպով արձագանքել է նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը և նշել, որ իրենց կոմբինատին վերաբերող տվյալները ևս իրականությանը չեն համապատասխանում: Թերթը մի քանի փաստերով ներկայացրել է նոր տվյալներ և գրել. «Թվարկած փաստերից հետո կարող ենք արձանագրել մեկ բան՝ հերքում տարածելը դարձել է ավանդույթ. պալատականին վայել անպատկառությամբ նրանք շարունակում են հերքել անհերքելին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։