Armlur.am-ը զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։ Ներկայացնում ենք մի հատված զրույցից.

-Արդեն 100 օր է անցել, ինչ Հայաստանում աշխատում է նոր կառավարությունը: Դուք հետեւե՞լ եք այն ամենին, ինչ տեղի է ունենում այդ համատեքստում եւ ի՞նչ կարծիք ունեք:

-Կարող եմ ասել, որ այդ 100 օրերի ընթացքում, որ անցան պետական հեղաշրջումից հետո, հեղափոխություն այդպես էլ տեղի չի ունեցել:

-Ինչո՞ւ:

-…Որովհետեւ իշխանություն վերցնելը դա հեղաշրջում է, իսկ հեղափոխությունը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակարգի հիմքերի փոփոխությունն է: Համակարգը Հայաստանում չի փոփոխվել, ուրեմն հեղափոխություն դեռեւս չկա:

-Այսինքն` կարծում եք` այժմ Նիկոլ Փաշինյանի խնդիրը պետք է լինի համակարգի փոփոխությո՞ւնը:

-Ես կարծում եմ, որ եթե Փաշինյանն այդ ամենն անվանում է հեղափոխություն, նա պետք է փոխի համակարգը: Թեեւ հենց ինքն է ասում, որ հեղափոխությունը շարունակվում է: Այնպես որ սպասենք: