Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Քանի որ հրապարակում հավաքված 100 հազար ժողովրդի վրա հղումով սահմանադրական փոփոխություններ կատարելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունը նույնպես մանիպուլյացիաների առարկա դարձավ առաջարկում եմ դիտել այս քննարկումը որտեղ այդ և այլ հարցերի ենք անդրադառնում:Իրականում Նիկոլ Փաշինյանի ասածը հետևյալն է. եթե իշխանության ճյուղերը, հատկապես դատաիրավական համակարգը կշարունակեն աշխատել հին ռեժիմի մեջ, իսկ իշխանությունից հեռացող ուժն էլ իշխանությունը սահուն փոխանցելու փոխարեն կձգտի իրականացնել կոնտրհեղափոխություն, այդ դեպքում նոր կառավարությունը ստիպված կլինի դիմել ոչ ստանդարտ լուծումների՝ ուղիղ ժողովրդավարության, դրա միջոցով նաև՝ սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանի արձակում ու անցումային արդարադատություն: Այնպես որ, շահարկողների փաստարկները հիմնազուրկ են, և ամեն ինչ իր հունով կգնա, եթե իշխանությունից հեռացող քաղաքական ուժը անցնցում ու ոմբողջական հանձնի իշխանությունը․․․»: