Արձակագիր Բակուր Կարապետյանը գրել է. «Հարգելի պարոն Պաշինյան, երեք ամիս է, ինչ մշակույթի խնդիրները դուրս են մնում հրապարակային Ձեր ելույթներում: Իսկ նախորդ 30 տարիներին մշակույթի խնդիրների դիտավորյալ անտեսումը, մշակույթի, գրականության հետ հանրության կապի թուլացումը բերեց բարոյահոգևոր աննախադեպ անկման երկրում, որի հետևանքը կոռուպցիան է, տնտեսական, բարոյական անկումը… Խնդրում եմ պատշաճ ուշադրություն դեպի արվեստները, գրականությունը, ստեղծագործողներին…»: