«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը վերջին շրջանում երկու նոր նշանակումներ է կատարել իրեն ենթակա կառույցներում: Թերթը նշել է, որ այդ նշանակումներն ուշագրավ չէին լինի, եթե հայտնի չլիներ նրանց դաշնակցական լինելը: Ներկայացնելով նախարարությունում Արծվիկ Մինասյանի նշանակումից հետո կադրային հիմնական շարժերը՝ թերթը գրել է, որ, փաստորեն, միայն ՀՀԿ-ում չէր, որ «ծանոթ-բարեկամ-կուսակից» սկզբունքով էր սահմանվում կարերա անելու ճանապարհը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։