«Արար» հիմնադրամի տնօրեն Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «..հանրահավաքից հետո, շատ հեղափոխականներ ոգևորվեցին օրենսդրական և դատական իշխանության արագ կազմաքանդման հեռանկարով… Օրինակ, որպեսզի Ազգային ժողովի ինքնալուծարման հարցը դրվի հանրաքվեի, Ազգային ժողովում դրա օգտին պետք է քվերակի ամբողջ 70 պատգամավոր։ Սա այօրվա նորմալ պայմաններում անհնար է… Նույնը դատավորները՝ դատավորներին Կառավարությունը չի, որ աշխատանքի է նշանակում, այլ Բարձրագույն դատական խորհրդի ներկայացմամբ՝ Նախագահը կամ Ազգային ժողովը, ուստի եթե դատավորի վրա կոնկրետ կոռուպցիոն գործ չկա, Կառավարությունը դատավորի վրա ազդելու որևէ իրական լծակ չունի։ …Մնում է հրապարակի ուժով տարբերակը։ Այս տարբերակը շատ գայթակղիչ է թվում, բայց դուրս կդնի այս իշխանությանը ներքին և արտաքին լեգիտիմության դաշտից…»։