Սյուժեներ
Հրապարակված է 14:37, 11 Օգոստոսի, 2012

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է անդունդը. կա 39 զոհ

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է անդունդը. կա 39 զոհ
eMedia.am, 11.08.2012 | Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Փրադեշ նահանգում ուղևորներով ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետևանքով 39 մարդ է զոհվել։
Ըստ ոստիկանության տվյալների` վարորդը լեռնային ճանապարհի վրա կորցրել է մեքենայի կառավարումը և 100 մետր ցած է գլորվել, հայտնում է Associated Press-ը: Այժմ տարածքում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի:

Հնդկաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում վթարների քանակով: Այստեղ նման միջադեպերի հետևանքով տարեկան 110 հազար մարդ է զոհվում, ինչի հիմնական պատճառներն են ճանապարհային վատ պայմանները, մեքենաների գերբեռնվածությունը և արագության չարաշահումը:
Կարեվոր