Սյուժեներ
Հրապարակված է 15:03, 10 Օգոստոսի, 2012

Հալեպում առևանգված հայ երիտասարդն ազատ է արձակվել

Հալեպում առևանգված հայ երիտասարդն ազատ է արձակվել
eMedia.am, 10.08.2012 | Սիրիայում առևանգված հայ երիտասարդին ազատ են արձակել:
Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Հայաստանում բնակվող սիրիահայ համայնքի ներկայացուցիչը, ով չի ցանկանում նշել իր անունը:

Համաձայն նրա տեղեկությունների` փրկագինը վճարվել է և երիտասարդն այժմ գտնվում է ազատության մեջ: Այն մասին, թե ով է վճարել 20 հազար դոլար փրկագինը` ծնողները, թե մի մասը վճարվել է Սիրիայի հայ համայնքի կողմից՝ աղբյուրը տեղյակ չի եղել:

Հիշեցնենք, որ սիրիացի ապստամբները 22-ամյա Հովսեփ Բալմանուկյանին առևանգել էին Հալեպի ու Լիբանանի սահմանին: Նրանք պահանջում էին 20 հազար դոլար: Համաձայն «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» Սիրիայում գտնվող աղբյուրների` Սիրիայի հայ համայնքը ցանկություն էր հայտնել վճարել գումարի մի մասը` 15 հազար դոլարը:
Կարեվոր